Գլխավոր էջ | Իրան | Արք. Սիփան Քեչեջյան. Իրանում բողոքները սադրել են «օտարերկրա տարրեր»

Արք. Սիփան Քեչեջյան. Իրանում բողոքները սադրել են «օտարերկրա տարրեր»

By
Արք. Սիփան Քեչեջյան. Իրանում բողոքները սադրել են «օտարերկրա տարրեր»

Իրանում բողոքները սադրել են «օտարերկրյա տարրերը»։ Այդ մասին հայտարարել է Սպահանում հայոց թեմի պատրիարքական տեղապահ, Սիփան արքեպիսկոպոս Քեչեջյանը Սպահանի նահանգապետ Մոհսեն Մեհրալիզադեի հետ հանդիպմանը, հաղորդում է Tasnim-ը։

Նա խորը ափսոսանք է հայտնել երկրում վերջին միջադեպերի, ներառյալ՝ քաղաքացիական բողոքների ժամանակ հարձակումների եւ վանդալիզմի ակտերի կապակցությամբ։  «Ցավոք, որոշները ձգտում են խռովություն բարձրացնել Իրանում»,- ասել է արքեպիսկոպոսը՝ նկատելով, որ անկարգությունները կազմակերպվել են արտերկրից։

Նշենք, որ Իրանի խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Մեշհեդում, Սպահանում եւ Ռեշտում դեկտեմբերի 28-ից բողոքի լայնածավալ գործողություններ են ընթանում։ Իրանի նախագահ Հասան ռոհանին հայտարարել է, թե բողոքները պայմանավորված են ներքին խնդիրներով, սակայն օտար երկրների հրահրմամբ։ Տարբեր ԶԼՄ-ների տվյալներով, երկու տասնյակ մարդ է զոհվել, 450 մարդ ձերբակալվել է։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0