Գլխավոր էջ | Իրան | Իրանցի գեներալը հայտարարել է, որ «ԱՄՆ–ն, սիոնիստներն ու սաուդիտները» հրամայել են ԻՊ խմբավորումներին մտնել Իրան՝ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով

Իրանցի գեներալը հայտարարել է, որ «ԱՄՆ–ն, սիոնիստներն ու սաուդիտները» հրամայել են ԻՊ խմբավորումներին մտնել Իրան՝ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով

By
Իրանցի գեներալը հայտարարել է, որ «ԱՄՆ–ն, սիոնիստներն ու սաուդիտները» հրամայել են ԻՊ խմբավորումներին մտնել Իրան՝ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալմայոր Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ ԻՊ զինյալները մտել են Իրան՝ սաբոտաժ և պայթյուններ իրականացնելու համար։

Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ ահաբեկիչների թույլ խմբավորումները «չեն հանդգնի անցնել սահմանը»։

Իրանցի ուժայինների կողմից ձերբակալված բողոքի ակցիաների մասնակիցներից շատերը պատրաստություն են անցել իրանի ժողովրդի մոդջահեդների կազմակերպությունում,– հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալմայոր Մոհամադ Ալի Ջաֆարին։

Նրա խոսքերով անվտանգության ուժերը բռնել են խռովություններ հրահրողներին, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «սահմանափակ գործողություններ է» իրականացրել անկարգությունները ճնշելու ուղղությամբ՝ Իսպահանում, Լուրեստանում և Համադանում։

Հրամանատարի խոսքերով՝ «ԱՄՆն, սիոնիստներն ու սաուդիտները» հրամայել են ԻՊի մի քանի հանցավոր խմբավորումների մտնել Իրանի տարածք «սաբոտաժի և պայթյունների» գործողությունների համար։ Ջաֆարին նաև հայտարարել է, որ «խռովարարներն ու նրանց տերերը» ուզում են Իրանում զոհերի մաքսիմալ թիվ ապահովել խռովությունների ընթացքում, որպեսզի դրանում մեղադրեն իշխանություններին։

2017 թվականի դեկտեմբերի 28-ին Իրանում սկսվեցին վերջին ութ տարիների ընթացքում ամենածավալուն հակակառավարական ելույթները։ Երկրի իշխանություններից պահանջում են վերջ տալ աղքատությանը, ազատել քաղբանտարկյալներին, վերջ դնել ոստիկանության կամայականություններին, դադարեցնել Յեմենի, Սիրիայի և Իրաքի կոնֆլիկներում մասնակցությունը։

Դեկտեմբերի 30-ին Թեհրանում բողոքողները փորձել են գրավել կառավարական շենքերը։

 

Դեկտեմբերի 31-ին երկրի նախագահ Հասան Ռուհանին հայտարարեց, որ երկրի քաղաքացիները կարող են արտահայտել իրենց դժգոհությունը, սակայն կոչ արեց զերծ մնալ բռնություններից։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0