Գլխավոր էջ | Իրան | Արցախյան շաբաթ՝ իրանական մամուլում

Արցախյան շաբաթ՝ իրանական մամուլում

By
Արցախյան շաբաթ՝ իրանական մամուլում

«Անցած օրերին Արցախը բավականին հետաքրքիր մեկնաբանությամբ էր ներկայացված պարսկերեն հեղինակավոր օրաթերթերում, որոնցից մեկն անդրադարձել էր Արցախի տարածքում գտնվող շիայական պատմամշակութային հուշարձաններին և Արցախի կառավարության կողմից դրանց բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Նա մանրամասնում է, որ  երկրորդ անդրադարձը վերաբերում է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ պարսկերեն «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցին, որտեղ ԱԽ ԱԳ նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Մինսկի խմբի գործունեությանը, ԼՂ հակամարտության հարցում Իրանի դիրքորոշմանը, ապրիլյան պատերազմին՝ այդ համատեքստում շեշտելով, որ Ադրբեջանը, սանձազերծելով պատերազմը, մեծ հարված է հասցրել բանակցային գործընթացին:

Արցախի արտգործնախարարը, հարցազրույցը վարող Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Սալար Սեյֆեդդինիի՝ հակամարտության վերջնական կարգավորման դեպքում որոշ տարածքների հնարավոր վերադարձմանն առնչվող հարցին ի պատասխան, նշել է.

 

«Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք դրանք ամբողջությամբ Արցախի մաս են կազմում, իհարկե, որոշ շրջաններ կան, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, օրինակ՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, այսինքն՝ Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 15 տոկոսը: Արցախի սահմանադրությամբ սահմանված լիազորությունները վերաբերում են ողջ երկրին, այսինքն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում կամ Արաքսի ափին գտնվող բնակավայրում նույն օրենքներն են գործում»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0