Գլխավոր էջ | Իրան | Իրանին «արկղի մեջ դնել» հնարավոր չէ. Լավրով

Իրանին «արկղի մեջ դնել» հնարավոր չէ. Լավրով

By
Իրանին «արկղի մեջ դնել» հնարավոր չէ. Լավրով

Իրանին «արկղի մեջ դնել» հնարավոր չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հռոմում կայացած «Միջերկրական երկխոսություն» համաժողովում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հայտարարություններն այն մասին, որ Իրանին պետք է  արկղի մեջ դնել, անիրական են: Հնարավոր չէ «արկղի մեջ դնել» այնպիսի երկրի, ինչպիսին Իրանն է կամ Սաուդյան Արաբիան», — ասել է նա:

Նրա խոսքով՝ այս երկրները «տարածաշրջանում օրինական շահեր ունեն» եւ քանի դեռ նրանք օրինական ճանապարհով են դրանց հասնում, հարկավոր է դա որպես իրողություն ընդունել եւ տարածաշրջանի տարբեր խաղացողների շահերի ներդաշնակությանը նպաստել:

Իրանական գործարքից ԱՄՆ հնարավոր դուրս գալու մասին խոսելով՝ Լավրովն ասել է, որ այդպիսով Վաշինգթոնը կկորցնի վստահությունը նրանց աչքերում, ումից պահանջում է դադարեցնել միջուկային ծրագիրը:

Որպես օրինակ նա ԿԺԴՀ-ին է բերել:

«Պետք չէ վերանորոգել այն, ինչը կոտրված չէ», — ասել է նա եւ հույս հայտնել, որ միջուկային գործարքի կողմերից ոչ մեկը չի խախտի պայմանավորվածությունները:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0