Գլխավոր էջ | Իրան | Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

By
Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին նոյեմբերի 13-ին հանդիպում են ունեցել: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեսպան Թումանյանը նախ իր ցավակցությունն է հայտնել նախորդ օրն Իրանի արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-իրանական համագործակցության խնդիրները:

Հաշվի առնելով համատեղ իրականացվող ծրագրերը՝ կողմերը նշեցին, որ երկու երկրներն էլ ունեն մեծ ներուժ և համագործակցության լայն հնարավորություններ:

ՀՀ դեսպանն առաջարկել է քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական և իրանական ընկերությունների մասնակցությամբ 2018թ. Թեհրանում գործարար համաժողով անցկացնելու հարցը:

Նախարար Ջահրոմիի կողմից վերը նշված առաջարկությունը հավանության է արժանացել և վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցել դրա կազմակերպմանը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0