Գլխավոր էջ | Իրան | «Գազպրոմը» և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

«Գազպրոմը» և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

By
«Գազպրոմը» և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իրանի արդյունաբերական զարգացման և վերակառուցման կազմակերպության (IDRO) նախագահ Մանսուր Մոազամին և ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Վիտալի Մարկելովը կիրակի փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Մոազամին ընդգծել է արդյունաբերության, նաև նավթի և գազի ոլորտում IDRO-ի 50-ամյա աշխատանքային փորձը և «Գազպրոմի» հետ այդ կազմակերպության լիակատար համագորակցության պատրաստակամություն է հայտնել:

Մարկելովը նշել է ռուսական ընկերության գործունեության տարբեր ոլորտները և հայտարարել է, որ ընկերությունն ակտիվորեն աշխատում է աշխարհի 26 երկրում:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ավելի վաղ ասել էր, որ «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է բնական գազ արդյունահանել Իրանում, հետո 1200-կիլոմետրանոց խողովակաշարով գազը Հնդկաստան փոխանցել:

 

Նա հավելել է, որ այդ նախագիծը կիրականացվի մինչև 2018 թ.:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0