Գլխավոր էջ | Իրան | Զարիֆը քննադատության է ենթարկել Իրանի հասցեին ԱՄՆ-ի կեղծ նորությունները

Զարիֆը քննադատության է ենթարկել Իրանի հասցեին ԱՄՆ-ի կեղծ նորությունները

By
Զարիֆը քննադատության է ենթարկել Իրանի հասցեին ԱՄՆ-ի կեղծ նորությունները

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը քննադատության է ենթարկել Իրանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները, համաձայն որոնց՝ Իրանն առաջարկել է ֆինանսավորել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

«ԿՀՎ կեղծ նորություններ՝ «Ալ-Քաիդային» առնչվող ընտրված փաստաթղթերով. Իրանը չի կարող պարզերես անել սեպտեմբերի 11-ի իրադարձություններում ԱՄՆ-ի դաշնակիցներին»,-գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում։

Զարիֆն արել է այդ հայտարարությունները՝ արձագանքելով «Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող ենթադրյալ փաստաթղթերի հրապարակմանը։

Այդ փաստաթղթերում, որոնք «նախատեսված են բացառապես ԱՄՆ դաշնակիցների վրայից ամոթի բիծը մաքրելու համար, հաստատվում է, որ Իրանն առաջարկել է ֆինանսական և ռազմական աջակցություն տրամադրել ահաբեկչական խմբավորմանը»։ Սակայն Թեհրանը մշտապես թափանցիկ դիրքորոշում է զբաղեցրել ահաբեկչական կազմակերպությունների՝ ինչպես ԴԱԻՇ-ի, այնպես էլ «Թալիբանի» և «Ալ-Քաիդայի» նկատմամբ։

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0