Գլխավոր էջ | Իրան | Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են. Պուտին

Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են. Պուտին

By
Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են. Պուտին

Թեհրանը վճռակամ է Մոսկվայի հետ ընդլայնել ու ամրապնդել համակողմանի հարաբերություններն ու համագործակցությունը: Այս մասին Թեհրանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:  «Իրանը ընդառաջում է ենթակառուցվածքային կարևոր նախագծերին, այդ թվում երկաթգծերի ընդլայնման և հյուսիս-հարավ միջանցքի նախագծերին Ռուսաստանի մասնավոր ընկերությունների և ներդրողների ակտիվ մասնակցությունն ու համագործակցությունը»,- ասել է նա: Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ նիստին մասնակցելու համար Թեհրան ուղևորված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հանդիպման ժամանակ նշել է, որ «Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ ու հարևաններ են և երկու երկրները երկկողմ համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման հետ կապված ընդհանուր շահեր ունեն: 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0