Գլխավոր էջ | Իրան | Իրանն ու Ռուսաստանը քննարկել են պաշտպանական դիվանագիտությանն առնչվող հարցեր

Իրանն ու Ռուսաստանը քննարկել են պաշտպանական դիվանագիտությանն առնչվող հարցեր

By
Իրանն ու Ռուսաստանը քննարկել են պաշտպանական դիվանագիտությանն առնչվող հարցեր

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը և նրա ռուս գործընկերը կարևորել են Սիրիայի Դիմադրության շարժամն աջակցելու և ահաբեկչրության դեմ պայքարի հարցերը:

Ինչպես հայտնում է IRNA լրատվական գործակալությունը՝ Վալերի Գերասիմովը և Մոհամմադ Բաղերին քննարկել են Իրանի և Ռուսաստանի պաշտպանական դիվանագիտությանը և ահաբեկչության հակազդմանն առնչվող հարցեր:

Մատնանշելով երկու երկրների զինված ուժերի միջև վերջին երկու տարում լավ գործակցային հարաբերությունները՝ Բաղերին իր դրվատանքն է հայտնել Ռուսաստանում բանակային միջազգային զորախաղերի անցկացմանը և դրանց մասնակցելու Իրանին հրավիրելու իրողությանը, քանի որ այդ զորախաղերը կբերեն երկու երկրների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանը: Իրանցի բարձրաստիճան զինվորականը հույս է հայտնել, որ առաջիկայում առիթ կունենան հանդիպելու Մոսկվայում:

Գերասիմովը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև պաշտպանական և ռազմական ոլորտներում գործակցության ներկա մակարդակով:

Երկու բարձրաստիճան պաշտոնյաները նաև մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում ահաբեկչության հակազդման և տարածաշրջանում արտասահմանյան միջամտության համատեղ կանխարգելման հարցերի շուրջ:

Կարևորվել են նաև պաշտպանական ոլորտում գործակցության խորացման, անվտանգության, արդյունաբերության, հետազոտությունների և կրթության հարցերը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0