Գլխավոր էջ | Իրան | Ամերիկացի ավելի քան 90 առաջատար գիտնական հանդես է եկել ի պաշտպանություն Իրանի հետ միջուկային համաձայնագրի

Ամերիկացի ավելի քան 90 առաջատար գիտնական հանդես է եկել ի պաշտպանություն Իրանի հետ միջուկային համաձայնագրի

By
Ամերիկացի ավելի քան 90 առաջատար գիտնական հանդես է եկել ի պաշտպանություն Իրանի հետ միջուկային համաձայնագրի

Ավելի քան 90 ամերիկացի առաջատար գիտնական նամակ է գրել ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով պաշտպանել Իրանի հետ 2015 թ. միջուկային համաձայնագիրը, հայտնում է Tehran Times-ը:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի և Իրանի վերջին հայտարարություններն օգնում են հասկանալ, որ Գործողությունների համատեղ համակողմանի ծրագրի կրնակի քննարկումն անիրատեսական առաջադրանք է: Քանի որ համաձայնագիրը ենթադրում է խիստ սահմանափակումներ և Իրանի միջուկային ծրագրի ստուգման հուսալի մեխանիզմ է ստեղծում, Կոնգրեսը պետք է այնպես գործի, որ երաշխավորի, որ ԱՄՆ-ը այդ համաձայնագրի մաս կմնա: Բացի համաձայնագրի գործողության շարունակության ապահովումից՝ դա ԱՄՆ-ին հնարավորություն կտա ազդել դրա իրագործման վրա, ներառայլ՝ Համատեղ հանձնաժողովում իր դիրքի միջոցով ստուգումները ռազմական օբյեկտներում:

 

Համաձայնագիրը չի տարածվում Իրանի ոչմիջուկային գործունեության վրա: Այդպիսի ցանկացած խնդիր կարող է առանձին քննարկվել: Օրինակ՝ վերջին հաղորդագրությունները վկայում են, որ Իրանը կարող է բաց լինել իրանական հրթիռային ծրագրի վերաբերյալ փոխադարձ հարգալից բանակցությունների համար: Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս, որ ԱՄՆ-ը օգտվի այդ պոտենցիալ հնարավորությունից»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0