Գլխավոր էջ | Իրան | 5,5% աճը բնակչության խնդիրները չի կարող լուծել. Կարեն Կարապետյանը՝ Իրանի հայ համայնքում

5,5% աճը բնակչության խնդիրները չի կարող լուծել. Կարեն Կարապետյանը՝ Իրանի հայ համայնքում

By
5,5% աճը բնակչության խնդիրները չի կարող լուծել. Կարեն Կարապետյանը՝ Իրանի հայ համայնքում

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:

Այնուհետև Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները և շեշտել, որ հատկապես տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը միտված են բիզնեսի համար հավասար և բարենպաստ պայմանների ստեղծմանը:

«Բարեփոխումներ ենք սկսել բոլոր ուղղություններով՝ հաշվի առնելով իրականացված ախտորոշման արդյունքները: Մեր նպատակն էր ախտորոշմամբ պարզել, թե ինչն է հատկապես խոչընդոտում տնտեսության զարգացմանը: Այդ առումով, մեր ծրագրերն ուղղված են կառավարման, տնտեսության արդյունավետության բարձրացմանը, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ու բարելավմանը», – ասել է վարչապետը: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ պետական բյուջեի նախագծով ի սկզբանե կանխատեսվել էր 3,2 տոկոսի աճ:

«Ունենք 21 տոկոսի արտահանման, 28,6 տոկոսի ներմուծման աճ և ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50 տոկոսը կապիտալ ներդրումներ են ու միտված են բիզնեսի զարգացմանը, այլ ոչ թե սպառմանը: Մենք վճռական ենք զարգացնելու մեր երկրի տնտեսությունը և բիզնեսի համար ստեղծելու թափանցիկ, հավասար պայմաններ: Վստահ եմ, որ տնտեսական աճ ապահովելու բոլոր հնարավորություններն ունենք», – նշել է Կարեն Կարապետյանը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0