Գլխավոր էջ | Իրան | Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը

By
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը

Իրանի տեսանկյունից իր հարևանների համեմատ Հայաստանի ընդգծված առավելությունը հայկական զինված ուժերի ջանքերով հյուսիսային հատվածում անվտանգության ապահովումն է:

Եվ այդ կարծիքը գնալով ավելի մեծ տարածում է ստանում իրանցի փորձագետների շրջանում: Իրանի հեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Իրան» օրաթերթը, ՀՀ կառավարության ղեկավարի Իրան կատարած այցին անդրադարձել է «Թեհրանի և Երևանի ռազմավարական հարաբերությունները» վերտառությամբ հոդվածով՝ հատուկ շեշտելով սահմանային անվտանգության հարցը:

Այդ համատեքստում Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ևս կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հավելելով, որ Կովկասի տարածաշրջանն Իրանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0