Գլխավոր էջ | Իրան | Կառուցվածքային փոփոխություններ՝ Իրանի ԱԳՆ համակարգում

Կառուցվածքային փոփոխություններ՝ Իրանի ԱԳՆ համակարգում

By
Կառուցվածքային փոփոխություններ՝ Իրանի ԱԳՆ համակարգում

Նախօրեին Իրանի Մեջլիսում տեղի ունեցած լիագումար նիստում 288 պատգամավորից՝ 236 պատգամավորը կողմ քվեարկեց ԱԳ նախարարի թեկնածու Մոհամմադ Ջավադ Զարիֆին, ինչը պետք է նշել արդեն մեկ անգամ պաշտոնավարած և ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարած նախարարի համար լավ ցուցանիշ է:

Փոփոխությունների մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Նախկինում Իրանի ԱԳ նախարարի երեք տեղակալներից յուրաքանչյուրը մի տարածաշրջան էր համակարգում: Նոր որոշման համաձայն՝ այդ փոխնախարարների հաստիքները լուծարվում են և դրանց փոխարեն բացվում է ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալի հաստիքը:

Բացի այդ՝ այսուհետ Իրանի ԱԳ նախարարը կունենա նաև տնտեսական հարցերով տեղակալ: Ինչպես Իրանի ԱԳ նախարարի ծրագրում է նշված, այնպես էլ խորհրդարանում քննարկումների ժամանակ արտգործնախարար Զարիֆը հայտարարել էր, որ տնտեսական հարցերն Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից են:

Օրերս Մեջլիսում տեղի ունեցած քննարկումների ընթացքում պատգամավորների հիմնական նկատառումներից մեկը վերաբերում էր Իրանի՝ նախկին ԽՍՀՄ անդամ հանրապետությունների, մասնավորապես հարևանների հետ հարաբերությունների խորացմանը: Իրանի ԱԳՆ համակարգում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված պետք է ակնկալել, որ առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերություններում տնտեսական բաղադրիչն ավելի մեծ ուշադրության կարժանանա:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0