Գլխավոր էջ | Իրան | Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահի հետ

By
Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահի հետ

Քննարկվել է Իրանում Հայաստանի բուհերի դիպլոմների ճանաչման հարցը

Օգոստոսի 20-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ Մեհդի Զահեդիի հետ` քննարկելու ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԻԻՀ գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների նախարարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն անդրադարձավ Իրանում ՀՀ բուհերի դիպլոմների ճանաչման խնդրին:

Մոհամմադ Մեհդի Զահեդին շնորհակալություն հայտնեց հուլիս ամսին Հայաստանի Հանրապետություն իր գլխավորած պատվիրակության այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար` ցանկություն հայտնելով ՀՀ ԱԺ իր գործընկերոջը հրավիրելու Թեհրան:

Խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման մասին՝ ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ կատարեցին կրթության և գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության մի շարք կարևոր այլ հարցերի:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0