Գլխավոր էջ | Իրան | Իրանը հայտարարել է հրթիռային ներուժը մեծացնելու պլանների մասին

Իրանը հայտարարել է հրթիռային ներուժը մեծացնելու պլանների մասին

By
Իրանը հայտարարել է հրթիռային ներուժը մեծացնելու պլանների մասին

Իրանն ամրապնդելու Է հրթիռային ներուժը, հատկապես բալիստիկ ու թեւավոր հրթիռների ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հայտնել Է Press TV հեռուստաալիքը, օգոստոսի 17-ին հայտարարել Է հանրապետության պաշտպանության փոխնախարար բրիգադի գեներալ Ամիր Խաթամին:

Գեներալը հանդես Է եկել Մեջլիսում (հանրապետության խորհրդարան) պաշտպանության նախարարի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ: Խաթամիի թեկնածությունն առաջադրել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Առաջիկա չորս տարում մեր զինված ուժերի մարտունակության բարձրացման հետ միասին մենք առանձնակի ուշադրություն կհատկացնենք բալիստիկ հրթիռների հզորության աճին, ռազմավարական ավիացիայի եւ ռազմածովային նավատորմի հնարավորություններին, արագ արձագանքման ուժերի ավելացմանը:

Իրանը զսպման կարողություն Է ձեռք բերել, թշնամիներն ընդունում են մեր պաշտպանության հնարավորությունները տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ասել Է Խաթամին: Նա նաեւ հայտարարել Է արագ արձագանքման ուժերի 10 բրիգադ ստեղծելու մասին:

Գեներալը նշել Է հանրապետությունը մեկուսացնելու թշնամիների փորձերի ձախողումը. «Շատ կառավարություններ, որոնք առաջինների թվում պատժամիջոցներ սահմանեցին Իրանի դեմ, այսօր փորձում են զարգացնել համագործակցությունը»:

Խաթամին նաեւ հայտարարել Է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սպառնալիքներին հակահարված տալու անհրաժեշտության մասին: Իրանը քանիցս ընդգծել Է, որ իր ռազմական հզորությունը վտանգ չի ներկայացնում մյուս երկրների համար եւ ամբողջությամբ խարսխվում Է զսպման դոկտրինի վրա:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Իրանը 0,5 մլրդ դոլարով ավելացրել Է բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի ֆինանսավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0