Գլխավոր էջ | Իրան | Իրանում պահպանվող պատմական զանգը կվեարադարձվի Վանի Սուրբ Աստվածածին եկեղեցուն

Իրանում պահպանվող պատմական զանգը կվեարադարձվի Վանի Սուրբ Աստվածածին եկեղեցուն

By
Իրանում պահպանվող պատմական զանգը կվեարադարձվի Վանի Սուրբ Աստվածածին եկեղեցուն

Իրանը Վանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն կվերադարձնի նրան պատկանող պատմական զանգը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet»  թերթի կայքը:

Շուրջ 629 տարվա վաղեմություն ունեցող զանգը ներկայումս ցուցադրվում է Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Ուրմիա քաղաքի անթրոպոլոգիական թանգարանում: Հայտնի է, որ այն վանի Սբ. Աստվածածնին է նվիրաբերվել 1388թ.:

Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության  կազմակերպության փոխնախագահ Միրհադի Քարա Սեյիթ Ռումյանին նշել է, որ իրենք ամեն ջանք թափում են՝ Իրանին պատկանող պատմամշակութային արժեքները երկիր վերադարձնելու համար:

 

«Նույն կերպ էլ մենք իրենց իրական տերերին ենք վերադարձնում մեր երկրում գտնվող այն արժեքները, որոնք ապացուցվել է, որ պատկանում են այս կամ այն երկրին», -հավելել է Ռումյանին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0