Գլխավոր էջ | Իրան | Իրանը սպառնացել է ԻՊ-ին՝ վրեժխնդիր լինել մահապատժի ենթարկված իրանցի զինվորի համար

Իրանը սպառնացել է ԻՊ-ին՝ վրեժխնդիր լինել մահապատժի ենթարկված իրանցի զինվորի համար

By
Իրանը սպառնացել է ԻՊ-ին՝ վրեժխնդիր լինել մահապատժի ենթարկված իրանցի զինվորի համար

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Թանաֆ շրջանում գերեվարած իրանցի զինվոր Մուհսին Հոջեջիին մահապատժի են ենթարկել:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Dogan haber» գործակալության՝ ԻՊ-ի կողմից համացանցում պարսկերեն լեզվով տեսանյութ է հրապարակվել, որտեղ հնչում են ահաբեկչական գործողությունների սպառնալիքներ՝ հասցեագրված պաշտոնական Թեհրանին:

Այս ամենը արժանացել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատաներից մեկի՝ Ղասեմ Սուլեյմանիի կոշտ արձագանքին: Նա երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պատասխանատուն է:

«Երդվում ենք մեր զոհի արյունով, որ չենք հանգստանալու, մինչև չոչնչացնենք բոլորին»,-ասել է նա:

 

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին  Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով սպանվել էր 12 մարդ, մոտ հինգ տասնյակը վիրավորվել էին։ Դամբարանի վրա հարձակում գործած ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն։ Հարձակումների համար պատասխանատվությունը  ստանձնել  էր  ԻՊ-ն:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0