Գլխավոր էջ | Իրան | Իրանի նախագահը երեք կանանց պաշտոնի է նշանակել կառավարությունում

Իրանի նախագահը երեք կանանց պաշտոնի է նշանակել կառավարությունում

By
Իրանի նախագահը երեք կանանց պաշտոնի է նշանակել կառավարությունում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին երեք կանանց պաշտոնի է նշանակել կառավարության կազմում:

Իրավական հարցերով փոխնախագահ Մաջիդ Անսարիի փոխարեն, որն ավելի վաղ հայտնել էր, թե թողնելու է պաշտոնը, նշանակվել է Լայա Ջունեյդին: Նոր կառավարության կազմում նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ է ընտրվել Մասումա Էբթեքարը՝ այդ պաշտոնում փոխարինելով Շահինդոխթ Մոլդավերդիին, որին նախագահը նշանակել է քաղաքացիների իրավունքների հարցերով իր օգնականը:

Հասան Ռոհանին երեքշաբթի խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել նախարարների նոր կաբինետում պաշտոնների թեկնածուների ցուցակը, ինչից հետո խորհրդարանականները կսկսեն ստուգել թեկնածուների անձնական գործերը և ուսումնասիրել նոր պաշտոնին վերաբերող նրանց պլանները:

 

Իրանի նախագահի կողմից ներկայացված նախարարական պաշտոնների թեկնածուների ցուցակում կանայք չկան: Միակ կինը, որը նախարարական պաշտոն է զբաղեցրել Իրանի կազմավորման պահից ի վեր, եղել է Մարզիե Վահիդ Դասթջերդին. նա առողջապահության և բժշկական կրթության նախարարն էր Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախարարների կաբինետում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0