Գլխավոր էջ | Իրան | Իրանի նախագահ Հասան Ռուհանին ներկայացրել է կառավարության նոր կազմը

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ներկայացրել է կառավարության նոր կազմը

By
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ներկայացրել է կառավարության նոր կազմը

Իրանի նախագահ Հասան Ռուհանին Մեջլիսի հաստատմանն է ներկայացրել ԻԻՀ նոր կառավարության կազմը, որը զգալի փոփոխության է ենթարկվել:

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, մասնավորապես պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի պաշտոնում Ռուհանին ներկայացրել է Ամիր Հաթամիի թեկնածությունը, որը կադրային սպա է, Իրանի զինված ուժերում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բանակի հետախուզության գծով հրամանատարի տեղակալից մինչև ԳՇ պետի գլխավոր խորհրդական:

Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկվել է Մասուդ Քարբասիանի թեկնածությունը, որը զբաղեցնում է Իրանի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնը և վերջերս այցելել էր Հայաստան:

Էներգետիկայի նախարարի պաշտոնը վստահվել է Հաբիբօլլահ Բիթարաֆին, որը ներկայում զբաղեցնում է նավթի նախարարի տեղակալի պաշտոնը: Սովորաբար ԻԻՀ էներգետիկայի նախարարները համակարգում են Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Ինչ վերաբերում է նախագահի աշխատակազմին, ապա Իրանի նախագահի առաջին տեղակալ է վերանշանակվել Էսհաղ Ջահանգիրին: Հասան Ռուհանին իրավական, և ընտանիքի ու կանանց հարցերով նախագահի տեղակալների պաշտոնները վստահել է կանանց՝ Լաայա Ջոնեյդիին և Մասումե Էբթեքարին, միևնույն ժամանակ ևս մեկ կին՝ Շահինդոխտ Մոլավերդին էլ նշանակվել է նախագահի հատուկ օգնականի պաշտոնում:

 

Ալի Շամխանին էլ վերանշանակվել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուզարի պաշտոնում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0