Գլխավոր էջ | Իրան | Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները խախտում են միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը․ Զարիֆ

Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները խախտում են միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը․ Զարիֆ

By
Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները խախտում են միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը․ Զարիֆ

Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները խախտում են իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, որը ստորագրվել է Թեհրանի ու «վեցյակի» երկրների միջեւ 2015-ին։ Այդ մասին Ստամբուլում հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է eurointegration-ը՝ հղում անելով իրանական Tasnim լրատվական ծառայությանը։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը մտադիր է հրաժարվել համաձայնագրից, ու Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամանքը քննարկվել է համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ։ Նա նշել է, որ Իրանը մի կողմից ձեռնարկում է իրավական միջոցառումներ՝ ՄԾ մասին համաձայնագիրը խախտելու՝ ԱՄՆ-ի փորձերի դեմ, մյուս կողմից էլ այդ հարցը բարձրացնում է միջազգային շրջանակներում։ Նա հայտնել է, որ Իրանի ԱԳՆ-ն ու Ատոմային էներգիայի հարցերով կազմակերպությունը սկսել են քայլեր ձեռնարկել ԱՄՆ թշնամական քայլերի դեմ։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Իրանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը։ Օրինագիծը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0