Գլխավոր էջ | Իրան | Իրանը 300 մլն դոլար կծախսի հրթիռային ծրագրի զարգացման վրա

Իրանը 300 մլն դոլար կծախսի հրթիռային ծրագրի զարգացման վրա

By
Իրանը 300 մլն դոլար կծախսի հրթիռային ծրագրի զարգացման վրա

Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի նախագահ Ալաեդին Բորուջերդին հայտարարել է հրթիռային ծրագրի զարգացման վրա մոտ 300 մլն դոլար ծախսելու Թեհրանի պլանների մասին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

«Մոտ 300 մլն դոլար հատկացվել է հրթիռային ծրագրի զարգացմանը, միևնույն ժամանակ նույնքան գումար ուղղվել է Իսլամական հանրապետության պահակազորի «Կոդս» ստորաբաժանմանը, առանց որոնց ահաբեկիչներն արդեն կիշխեին Դամասկոսում և Բաղդադում»,-ասել է Բորուջերդին։

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, նման քայլի նպատակն է դարձել Թեհրանի հակազդումը Վաշինգտոնին, որն «աջակկցում է ահաբեկչական խմբավորումներին»։

 

«Հաշվի առնելով այն, որ ամերիկացիներն ու տարածաշրջանում նրանց դաշնակիցներն աջակցում են այնպիսի խմբավորումների, ինչպիսիք են ԴԱԻՇ-ն ու «Ջեբհաթ ալ-Նուսրան», ակնհայտ է դառնում, որ մեր թշնամիները ցանկանում են կրկին ճնշում գործադրել մեզ վրա»,-կարծում է Բորուջերդին։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0