Գլխավոր էջ | Իրան | Լարիջանին՝ ԼՂ հակամարտությունում Իսրայելի մասնակցության հետևանքների մասին

Լարիջանին՝ ԼՂ հակամարտությունում Իսրայելի մասնակցության հետևանքների մասին

By

Ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ներգրավվածությունը կհանգեցնի բացասական հետևանքների՝ հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին Սեուլում Եվրասիայի երկրների խորհրդարանների նախագահների հանդիպման շրջանակում իր հայ գործընկեր Արա Բաբլոյանի հետ հանդիպման ընթացքում։

Լարիջանին վստահություն է արտահայտել առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի առանց արտաքին միջամտության։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարը։ Բացի այդ, Երուսաղեմը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում Բաքվի դիրքորոշմանն աջակցելու մասին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի ու Իրանի պատրաստակամությունն էներգետիկայի, տարանցման և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում։ Լարիջանիի խոսքով՝ դրա հետ կապված անհրաժեշտ է շուտափույթ իրականացնել էլեկտրակայանների և Հայաստան-Իրան էլեկտրահաղորդալարերի շինարարության համաձայնագիրը։

 

Լարիջանին ընդգծել է նաև Արաքս գետի ախտահանման համար աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0