Գլխավոր էջ | Իրան | Նախագահ Ռուհանին ԴԱԻՇ-ին հասցված հարվածն անվանել է ճիշտ և անհրաժեշտ քայլ

Նախագահ Ռուհանին ԴԱԻՇ-ին հասցված հարվածն անվանել է ճիշտ և անհրաժեշտ քայլ

By
Նախագահ Ռուհանին ԴԱԻՇ-ին հասցված հարվածն անվանել է ճիշտ և անհրաժեշտ քայլ

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին հասցված հրթիռային հարվածը եղել է ժամանակին արված ճիշտ և անհրաժեշտ քայլ։ Այս մասին հայտնում է IRNA գորրծակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսլամական հեղափոխության պահակազորը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչների բազաներին։ Հարվածը հասցվել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով արևելյան Դեր Զոր նահանգում գտնվող բազաներին՝ ի պատասխան «Թեհրանի վրա հարձակման»։ Ընդհանուր առմամբ արձակվել էր 6 հրթիռ։

«Իրանի մոտեցումը տարածաշրջանային և գլոբալ հարցերի նկատմամբ չի փոխվել, սակայն եթե խմբավորումը ցանկանում է վնաս հասցնել Իրանի փառքին, այն կստանա կործանարար պատասխան»,-ասել է նախագահը։

 

Ավելի վաղ Press TV-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահակազորին, հայտնել էր, որ առնվազն 65 ահաբեկիչներ են ոչնչացվել հարվածի արդյունքում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0