Գլխավոր էջ | Իրան | Իրանի անվտանգության ուժերն ահաբեկչություն են կանխել

Իրանի անվտանգության ուժերն ահաբեկչություն են կանխել

By
Իրանի անվտանգության ուժերն ահաբեկչություն են կանխել

Իրանի անվտանգության ծառայություններն ահաբեկչություն են կանխել, որը երկրում պատրաստում էր մի ահաբեկչական խմբավորում, հատուկ գործողության ընթացքում մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր են բռնագրավվել: Այս մասին հաղորդվում է Իրանի հետախուզության նախարարության կայքում:

«Հատուկ և մանրամասնորեն իրականացված գործողության ընթացքում հաջողվել է իմանալ մի ահաբեկչական խմբավորման ծրագրերի մասին, որը գործում էր հեղափոխության դեմ և մտադիր էր պայթյուն իրականացնել, և խափանել դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը չի նշում՝ որտեղ և երբ է իրականացվել գործողությունը: Նաև չի նշվում խմբավորման անունը՝ ընդգծվում է, որ այն «լրտեսում էր օտարերկրյա ուժերի օգտին»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0