Գլխավոր էջ | Իրան | Իրանի ԱԳՆ. Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին

Իրանի ԱԳՆ. Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին

By
Իրանի ԱԳՆ. Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ Թուրքիան իրենց տեղյալ չի պահել թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատի մասին:

Միջանկյալ նշենք, որ օրերս թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին հայտնել էր, որ Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը երկիր կանխելու համար որոշել է պատ կառուցել թուրք-իրանական սահմանին:

Ըստ թուրքական «Diken» պարբերականի` նշյալ պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, իրանական պաշտոնական «İRNA» լրատվական գործակալության հետ զրույցում թեմայի վերաբերյալ ասել է.

«Թուրքիայի կողմից անվտանգության նկատառումներով պատի կառուցմանը սկզբունքորեն դեմ չենք, սակայն  Թեհրանը  պետք է տեղյակ լինի սահմանին իրականացվող ցանկացած գործողության մասին»:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0