Գլխավոր էջ | Իրան | Իրանի հոգևոր առաջնորդի 5 կարևոր խորհուրդները նախագահի թեկնածուներին

Իրանի հոգևոր առաջնորդի 5 կարևոր խորհուրդները նախագահի թեկնածուներին

By
Իրանի հոգևոր առաջնորդի 5 կարևոր խորհուրդները նախագահի թեկնածուներին

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այսօր «Իմամ Հոսեյնի» անվան ռազմական համալսարան կատարած այցի շրջանակներում, անդրադառնալով մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին, նախագահի թեկնածուներին հետևյալ խորհուրդներն է տվել՝

Առաջին՝ թեկնածուներն իրենց ծրագրերում պետք է կարևորեն տնտեսական բաղադրիչը և իրենց հայտարարություններում պետք է շեշտեն, որ քաղաքացիների առջև ծառացած տնտեսական խնդիրները լուծելու են:

Երկրորդ՝ թեկնածուները պետք է ցույց տան, որ չեն ընդունում ԱՄՆ-ի՝ ավելին ստանալու պահանջներն ու կանգնած են Սիոնիստական ռեժիմի (Իսրայել) դեմ:

Երրորդ՝ չշահարկել գաղափարական, կրոնական, լեզվական և էթնիկական հարցերը:

Չորրորդ՝ թեկնածուներն իրենց գործողություններով ու քայլերով չլրացնեն թշնամու անավարտ ծրագրերը:

Հինգերորդ՝ գործել ի շահ ազգային անվտանգության ու երկրի կայունության պահպանման:

Վերլուծելով Իրանի հոգևոր առաջնորդի սույն հայտարարությունը, կարող ենք փաստել, որ առաջին հերթին այաթոլլահ Խամենեիի ուղերձն ուղղված է արտաքին աշխարհին առ այն, որ Իրանը, միջուկային համաձայնության շրջանակներում շոշափելի զիջումներ արդեն իսկ կատարել է և ամենևին էլ չի պատրաստվում ենթարկվել Վաշինգտոնի ճնշումներին՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ միջուկային համաձայնությունն առանձնապես շոշափելի արդյունք չտվեց Իրանի տնտեսությանը:

Բացի այդ՝ Ալի Խամենեիի վերոնշյալ հայտարարությունն առաջիկա օրերին սպասվող 3-րդ և վերջին վճռական հեռուստաբանավեճի նախօրեին թեկնածուների համար կարող է որպես ուղենիշ ծառայել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ հեռուստաբանավեճի ընթացքում թեկնածուները բարձրացրեցին հարցեր, որոնք առնչվում էին այնպիսի զգայուն խնդիրներին, ինչպիսիք հրթիռային համակարգերին ու միջուկային ծրագրին, ինչպես նաև մահապատիժներին վերաբերող հարցերն էին:

 Հեղինակ` Արմեն Իսրայելյան

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0