Գլխավոր էջ | Իրան | Կանադան սկսել է Իրանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը. CBS

Կանադան սկսել է Իրանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը. CBS

By
Կանադան սկսել է Իրանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը. CBS

Կանադայի կառավարությունը սկսել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների բարելավման գործընթացը, որոնք 2012 թվականին խզվել էին Օտավայի նախաձեռնությամբ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքին։

Համաձայն Կանադայի ԱԳՆ-ում գտնվող աղբյուրների՝ այս շաբաթ գերատեսչության պատվիրակությունը Իրանի մայրաքաղաք Թեհրան կայցելի։ Կանադացի դիվանագետները իրանցի գործընկերների հետ կքննարկեն «Իրանի իրավական դաշտում հայտնված Կանադայի քաղաքացիների հետ կապված հարցերը, ինչպես նաեւ կողմ հանդես կգան Իրանում մարդու իրավունքների հետ կապված դրության բարելավմանը»։ CBS-ին նաեւ հայտնի է դարձել, որ Կանադայի ԱԳ նախարար Հրիստյան Ֆրիլանդը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել իրանցի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։

Կանադան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է եւ Թեհրանում իր դեսպանատունը փակել 2012 թվականի սեպտեմբերին՝ նախկին վարչապետ Սթիվեն Հարփերի որոշմամբ։ Կանադայի կառավարության նոր ղեկավար Ջասթին Թրյուդոն ավելի վաղ արդեն հայտարարել է, որ մտադիր է վերականգնել դրանք։

2016 թվականի փետրվարին Օտավան մասնակիորեն չեղարկեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2012 թվականին եւ վերաբերում էին ապրանքների արտահանմանն ու ներկրմանը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0