Գլխավոր էջ | Իրան | Իրանի նախագահի թեկնածուների ցուցակում ավելի քան 1600 մարդ է գրանցվել

Իրանի նախագահի թեկնածուների ցուցակում ավելի քան 1600 մարդ է գրանցվել

By
Իրանի նախագահի թեկնածուների ցուցակում ավելի քան 1600 մարդ է գրանցվել

Իրանում ավարտվել է մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը:

Ըստ Իրանի ՆԳՆ հրապարակած վերջին տվյալների  5 օր տևած գրանցումների արդյունքում թեկնածուի վկայական է ստացել 1636 մարդ, որոնց թվում` 1499 տղամարդ և 137 կին:

Վերջին գրնցվողներից են եղել Թեհրանի քաղաքապետ Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ուրբաթ նախընտրական պայքարին են միացել Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին և «Իրանի հեղափոխական ուժերի ազգային ճակատ» պահպանողական կուսակցությունների դաշինքը ներկայացնող Էբրահիմ Ռայիսին: Ինչպես ակնկալվում է, հիմնական պայքարն ընթանալու է նրանց միջև:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահական թեկնածուների շարքում գրանցվել է նաև երկրի նախկին ղեկավար Մահմուդ Ահմադինեժադը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0