Գլխավոր էջ | Իրան | Իրանն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Նովրուզին Թուրքիա այցելելուց

Իրանն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Նովրուզին Թուրքիա այցելելուց

By
Իրանն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Նովրուզին Թուրքիա այցելելուց

Իրանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Թուրքիա այցելություններից Նովրուզի տոներին:

«Հաշվի առնելով վերջին ամիսներին Թուրքիայում անվտանգության պայմանները և Իրանի քաղաքացիների անվտանգության համար մտահոգությունները՝ բոլոր իրանցիներին, որոնք մտադիր են այցելել Թուրքիա, լրջորեն խորհուրդ է տրվում զերծ մնալ անհարկի ուղևորություններից և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, եթե այցն անխուսափելի է»,-ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Իրանի խորհրդարանի խոսնակ Արի Լարիջանին իր հերթին հայտարարել է, որ Թուրքիա այցերից զերշ մնալու կոչերը նպատակ չունեն խարխլել հարաբերությունները այդ երկրի հետ: Լարիջանին Թուրքիային անվանել է բարեկամ երկիր՝ հույս հայտնելով, որ այդ երկրում այլևս ահաբեկչական գործողություններ տեղի չեն ունենա:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0