Գլխավոր էջ | Իրան | Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամների հետ

Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամների հետ

By
Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամների հետ

Իրանի Մեջլիսում մարտի 12-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռամեզանալի Սոբհանիֆարի և մի շարք անդամների հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Ռամեզանալի Սոբհանիֆարը ներկայացրեց Մեջլիսի գործունեությունը, մասնավորապես, միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակներում աշխատանքները:

Դեսպան Թումանյանը կարևորեց երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը և ներկայացրեց երկկողմ հարաբերություններում առկա վերջին զարգացումները:

Կողմերն անդրադարձան վիզային ռեժիմի վերացմանը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման, տնտեսական և մշակութային կապերի խորացման հարցերին և այդ բնագավառներում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերին:

Զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Մեղրիում՝ հայ-իրանական սահմանի մերձակայքում, ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրի որոշ մանրամասներ և պատգամավորներին կոչ արեց իրենց ընտրատարածքներում երկկողմ տնտեսական ծրագրերի մասին իրազեկվածության հարցերում աջակցել գործարար շրջանակներին:

 

Կողմերը վստահություն հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններից հետո նոր թափով կվերսկսվեն երկու երկրների միջխորհրդարանական աշխատանքները:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0