Գլխավոր էջ | Իրան | Իրանի նախագահի անդրադարձը՝ արցախյան հակամարտության կարգավորմանը

Իրանի նախագահի անդրադարձը՝ արցախյան հակամարտության կարգավորմանը

By
Իրանի նախագահի անդրադարձը՝ արցախյան հակամարտության կարգավորմանը

Տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքական ճանապարհով: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

«Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Հույս ունեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը: Հակամարտությունները պետք է կարգավորվեն քննարկումների միջոցով և քաղաքական ճանապարհով»,-ընդգծել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռուհանիի մասնակցությամբ հանդիպման ավարտից հետո կայացել է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Փաստաթղթերը վերաբերվում են հանցավոր ճանապարհով ստացված գումարների օրինականացումը կանխելուն, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուժեղացմանը, փաստաթղթերում առկա է նաև երկաթուղային տրանսպորտում կապերի ընդլայնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0