Գլխավոր էջ | Իրան | Հնդկաստանը մտադիր է երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել Իրանի և Թուրքիայի հետ

Հնդկաստանը մտադիր է երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել Իրանի և Թուրքիայի հետ

By
Հնդկաստանը մտադիր է երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել Իրանի և Թուրքիայի հետ

Հնդկաստանը դիտարկում է երկաթուղային բեռնափոխադրումների ծառայություն գործարկելու հնարավորությունը, որը երկիրը կմիավորի Իրանի և Թուրքիայի հետ:

Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաալիքը` վկայակոչելով հնդկական լրատվամիջոցը, նախագիծը նախատեսում է լուրջ խթան հանդիսանալ առևտրական և տնտեսական զարգացման համար Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` ներառելով Բանգլադեշը, Բութանը, Նեպալը, Պակիստանը և Աֆղանստանը:

Հավակնոտ նախագիծը, որը 6000 կմ տարածություն է նախատեսում ընդգրկել, կարող է զգալիորեն նվազեցնել այդ երկրների միջև գործող առևտրային բարձր սակագները:

 

Նախևառաջ, Indian Railways ընկերությունը նախատեսում է մարտի 15-16-ը հանդիպում անցկացնել Հարավասիական երկաթուղիների հետ և քննարկել տվյալ նախագիծը: Ինչպես հաղորդվում է, Բանգլադեշի և Հնդկաստանի միջև փորձարարական բեռնատար գնացքը մտադիր են շահագործան հանձնել 2017-ի առաջին եռամսյակում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0