Գլխավոր էջ | Իրան | Մտերմիկ հանդիպում Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-ամյակի առիթով

Մտերմիկ հանդիպում Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-ամյակի առիթով

By
Մտերմիկ հանդիպում Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-ամյակի առիթով

Երեկ երեկոյան, Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-ամյակի առիթով, Թեհրանի Ֆերդովսի հյուրանոցում, ԻԻՀ Մշակույթի և առաջնորդության նախարարության նախաձեռնությամբ, ի մի էին եկել երկրի կրոնական փոքրամասնությունների հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչները:

Մտերմիկ այս երեկոյին իրենց մասնակցությունն էին բերել Փոքրամասնությունների հարցերով ԻԻՀ նախագահի խորհրդական Ալի Յունեսին, ԻԻՀ Մշակույթի նախարար Ռեզա Սալեհի Ամիրին, փոխնախարար՝ Աբբաս Սալեհին, փոքրամասնությունների գործերի գրասենյակի վարիչ՝ Սաիդ Թաղավին, ԻԻՀ Արտգործնախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին, ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, Իսլամական խորհրդարանում փոքրամասնությունների ներկայացուցիչները, հայ, զրադաշտական, ասորի և հրեա հոգևորականներ, միությունների և մամուլի պատասխանատուներ, այդ շարքում նաև թերթիս գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, ով կարճ զրույցներ ունեցավ պարոնայք Ալի Յունեսիի, Սալեհի Ամիրիի և Բահրամ Ղասեմիի հետ:

Օրվա առիթով խոսք առան ներկա պատասխանատուներն ու փոքրամասնություններից մեկական ներկայացուցիչներ:

Բանախոսները շնորհավորելով Հեղափոխության հաղթանակի 38-ամյակը, անդրադարձան նաև այլ հետաքրքրող հարցերի:

Ալի Յունեսին փոքրամասնությունների ներկայությունը երկրի և համակարգի համար առիթ համարեց, իսկ նախարար Սալեհի Ամիրին նրան ավելացնելով ևս մեկ բառ այն «ոսկե առիթ» անվանեց:

Մշակույթի նախարարն ասաց. «Ցեղային և կրոնական առումով Իրանը տարածաշրջանի ամենաբազմաբղետ երկրներից և նույն ժամանակ ամենակայուն երկիրն է»:

 

Հայ համայնքի անունից խոսեց Թեհրանի Ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0