Գլխավոր էջ | Իրան | Իրանը պատասխան պատժամիջոցներ է պատրաստում ԱՄՆ-ի դեմ

Իրանը պատասխան պատժամիջոցներ է պատրաստում ԱՄՆ-ի դեմ

By
Իրանը պատասխան պատժամիջոցներ է պատրաստում ԱՄՆ-ի դեմ

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ պատասխան միջոցառումներ են պատրաստում ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հանդեպ նոր պատամիջոցների սահմանմանը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

«Ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների՝ Իրանը կներմուծի օրենսդրական սահմանափակումներ առանձին ամերիկացի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ, ովքեր մասնակից են տարածաշրջանային ահաբեկչական խմբերի աջակցմանն ու ֆինանսավորմանը»,-հայտնել են ԱԳՆ-ում։

Գերատեսչությունում հավելել են, որ այդ անձանց անուններն ու ազգանունները կհրապարակվեն ավելի ուշ։

«ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համատեղելի չեն ամերիկյան պարտավորությունների և ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի հետ, որը հավանություն է տվել միջուկային համաձայնագրին, որը ձեռք է բերվել Իրանի և 6 այլ պետությունների միջև»,-նշվում է հայտարարությունում։

Սպիտակ տանը նշել են, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեղ ազդում իրանական միջուկային ծրագրով ԱՄՆ-ի պարտավորությունների վրա, և Վաշինգտոնը կշարունակի դրանք կատարել։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0