Գլխավոր էջ | Իրան | ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Իրանն Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան դիտում է որպես վտանգի մասին նախագզուշացում

ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Իրանն Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան դիտում է որպես վտանգի մասին նախագզուշացում

By
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Իրանն Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան դիտում է որպես վտանգի մասին նախագզուշացում

Իրանը Նեթանյահուի այցն Ադրբեջան դիտում է որպես վտանգի մասին նախագզուշացում,-իրանական «Անաջ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Զիաօլլահ Էզազին:

Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարելիք այցին, ասել է. «Նեթանյահուի այցն Իրանի հարևանությամբ գտնվող մուսուլմանական երկիր, ինչպես նաև Իսրայել-Ադրբեջան բարեկամական հարաբերությունները կարող են տարածաշրջանային զարգացումների նկատմամբ Իրանի ցուցաբերած զգայունությունն ավելի ցայտուն դարձնել»:

 

Հավելենք, որ նախօրեին Արևմտյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սեյյեդ Մեհդի Ղորեյշին Նեթանյահուի՝ Ադրբեջան նախատեսվող այցն անընդունելի էր համարել, իսկ Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին էլ հայտարարել էր, որ Իսրայելի համար Ադրբեջանը կարևոր է ոչ թե տնտեսական և ռազմական տեսանկյունից, այլ նրա համար, որ Ադրբեջանն Իրանի հարևանն է:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0