Գլխավոր էջ | Իրան | Իրանի Մեջլիսի նախագահ. Ղարաբաղի հարցը նոր մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում

Իրանի Մեջլիսի նախագահ. Ղարաբաղի հարցը նոր մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում

By
Իրանի Մեջլիսի նախագահ. Ղարաբաղի հարցը նոր մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում

«Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:

 

«Լեռնային Ղարաբաղի հարցը նոր մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում: Ինչպես այս հակամարտության, այնպես էլ տարածաշրջանում առկա այլ ճգնաժամերի լարվածության աստիճանը շատ բարձր է, և տարածաշրջանում նոր պատերազմն ընդունելի չէ»: Հիշեցնենք, որ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակին էր անդրադարձել նաև ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին:

 

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների մասին մտահոգիչ լուրերը անհանգստության առիթ են տալիս Իրանի Իսլամական Հանրապետությանը»,-հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0