Գլխավոր էջ | Միջազգային | Թուրքիայում մեկնաբանել են С-400 ռուսական համալիրների հետ կապված ԱՄՆ վերջնագրի մասին լուրերը

Թուրքիայում մեկնաբանել են С-400 ռուսական համալիրների հետ կապված ԱՄՆ վերջնագրի մասին լուրերը

By
Թուրքիայում մեկնաբանել են С-400 ռուսական համալիրների հետ կապված ԱՄՆ վերջնագրի մասին լուրերը

Անկարան Վաշինգտոնից հաղորդումներ չի ստացել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքի պատճառով վերջնագրի մասին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գործելու Թուրքիան ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանման դեպքում, նախարարը նշել է, որ մտադիր չէ մեկնաբանել «ենթադրությունները»:

«Մենք գործում ենք մեր ստանձնած պարտավորվածությունների համապատասխան»,- հավելել է Աքարը՝ ընդգծելով, որ Թուրքիան լիարժեք վճարել է F-35 ամերիկյան կործանիչների մատակարարման համար:

Նա նշել է, որ ինքնաթիռներն արդեն հասել են Թուրքիա, և օդաչուները սովորում են կառավարել դրանք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել թուրքական կողմին՝ սպառնալով բացառել Անկարային F-35-ի ծրագրից, եթե Թուրքիան չհրաժարվի ռուսական համալիրներից:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0