Գլխավոր էջ | Միջազգային | Ինչպե՞ս է Մխիթարյանը փոխելու էթնիկ ծագումը. Բրիտանիայում ծաղրում են Ադրբեջանին

Ինչպե՞ս է Մխիթարյանը փոխելու էթնիկ ծագումը. Բրիտանիայում ծաղրում են Ադրբեջանին

By
Ինչպե՞ս է Մխիթարյանը փոխելու էթնիկ ծագումը. Բրիտանիայում ծաղրում են Ադրբեջանին

Ադրբեջանում չեն դադարում սկանդալները կապված Եվրոպա լիգայի եզրափակչի հետ, որը պետք է տեղի ունենա մայիսի 29-ին Բաքվում: Եզրափակիչում հանդիպելու են անգլիական երկու թիմեր՝ Արսենալն ու Չելսին:

Նախ սկանդալ առաջացավ խաղին Հենրիխ Մխիթարյանի մասնակցության շուրջ, բայց հետո այնպիսի շրջադարձ տեղի ունեցավ, որ Մխիթարյանի մասին մոռացան: Լիվերպուլի մարզիչ Յուրգեն Կլոպը, որը Բորուսիայում մարզել է Մխիթարյանին, ասել է, որ անգամ չգիտի ինչպես հասնել Բաքու: Կլոպը հարց է տվել, թե ով է որոշել եզրափակիչն այնտեղ անցկացնել, կարծես ակնարկելով, որ առանց խավիարի դա հնարավոր չէր:

Հետո Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անսպասելի նախազգուշացում հրապարակեց իր քաղաքացիների համար, որոնք մտադիր են այցելել Ադրբեջան: Բաքուն հաղորդագրությունում ներկայացված է որպես կեղտոտ, քրեական քաղաք, որտեղ պետք է զգույշ լինել:

Ադրբեջանի ԱԳՆ-ն զայրացած արձագանքել է՝ հայտարարելով, որ Բաքուն աշխարհի ամենաանվտանգ քաղաքն է, բայց Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կայքից չի հեռացրել հաղորդագրությունը: Հավանաբար Լոնդոնում գիտեն թե որքան անվտանգ է Բաքուն, օրինակ, հայերի համար: Օրինակ, Ադրբեջանի սպորտային պաշտոնյաներից մեկն ասել է, որ Մխիթարյանը կարող է գալ Բաքու, բայց որպես մարզիկ, այլ ոչ թե հայ: Մեծ Բրիտանիայում հավանաբար չեն կարողացել մարսել այդ մետամորֆոզը՝ ինչպե՞ս է Մխիթարյանը փոխելու էթնիկ ծագումը:

Հետո հայտնի դարձավ, որ դեպի Բաքու ավիատոմսեր չկան, եւ երկրպագուներին շատ դժվար է լինելու հասնել այնտեղ:

Բրիտանական լրատվամիջոցները զարգացրել են թեման եւ հաշվել, որ եթե 45 հազար երկրպագու ուղեւորվի Բաքու, ապա հարկ կլինի հարյուրավոր չվերթներ իրականացնել, ինչը նշանակում է, որ հազարավոր տոննա ածխաթթու գազ է արտանետվելու: Արդյունքում, Բաքվի եզրափակիչը բնապահպանական աղետ է հռչակվել:

Մի խոսքով, Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում վերածվել է ԿՎՆ-ի, որտեղ յուրաքանչյուրը փայլում է սրամտությամբ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0