Գլխավոր էջ | Միջազգային | Միացյալ Նահանգները մտադիր է փակել մետաղների արտահանումից Իրանի եկամտի աղբյուրները. Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները մտադիր է փակել մետաղների արտահանումից Իրանի եկամտի աղբյուրները. Սպիտակ տուն

By
Միացյալ Նահանգները մտադիր է փակել մետաղների արտահանումից Իրանի եկամտի աղբյուրները. Սպիտակ տուն

Իրանի տնտեսության՝ մետաղների արտադրության հետ կապված սեկտորների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուղղված են այն բանին, որ փակվի արտահանումից Թեհրանի եկամտի խոշորագույն աղբյուրներից մեկը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Առևտրի ազգային խորհրդի ղեկավար Փիթեր Նավարոն՝ Financial Times թերթում մայիսի 14-ին հրապարակված հոդվածում:

 

Ինչպես պնդում է հեղինակը, այդ պատժամիջոցները նպատակ ունեն կանխել այդ միջոցների օգտագործումը «հրթիռների մշակման, ահաբեկչական խմբավորումների և տարածաշրջանային հակամարտությունների հրահրման ֆինանսավորման համար»: Արտասահմանում միայն նավթի վաճառքից Իրանը 2018 թվականին ստացել է 4.2 մլրդ դոլար, ինչը 53 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: «Առանց այդ պատժամիջոցների, պողպատի արտահանումից Իրանի եկամուտներն զգալիորեն կաճեին»,- նշել է Նավարոն: Սպիտակ տան նոր պատժամիջոցները պետք է էականորեն սահմանափակեն իրանական մետաղների արտահանումը դրա հիմնական սպառողների շուկաներ, այդ թվում՝ Ինդոնեզիա, Թաիլանդ, Իրաք, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Եգիպտոս, հավելել է նա:

Ամերիկյան պատժամիջոցները, ինչպես ասված է ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի հոդվածում, «նաև հստակ ազդանշան են տալիս այն մասին, որ Չինաստանը կարող է բարձր գին վճարել, եթե շարունակի պաշտպանել վտարակ-պետությունների ռեժիմները, ներառյալ Իրանը»: «Պատմականորեն Չինաստանն էր պողպատի իրանցի արտադրողներին տրամադրում ներդրումների, սարքավորումների և ռազմավարական հանձնարարականների զգալի մասը, որոնք անհրաժեշտ են արդյունաբերության ընդլայնման համար»,- հավելել է Նավարոն:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն, պատժամիջոցներ են սահմանվում ֆիզիկական ու իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնք աշխատել են Իրանի մետալուրգիական սեկտորում կամ «տիրում են, վերահսկում կամ կառավարում տվյալ ճյուղի ձեռնարկություններ»: Փաստաթուղթն արգելում է «Իրանին մետաղագործական սեկտորի հետ կապված ապրանքների կամ ծառայությունների վաճառքի, մատակարարումների կամ փոխանցման նշանակալի գործարքների» կնքումը:

Ինչպես պարզաբանել է Սպիտակ տունը, սահմանափակումներ կկիրառվեն նաև նրանց նկատմամբ, ովքեր զբաղվում են Իրանից երկաթի, ալյումինի, պողպատի, պղնձի կամ դրանցից պատրաստված արտադրանքի «գնմամբ, ձեռքբերմամբ, վաճառքով, փոխադրմամբ կամ իրացմամբ»: Պատժամիջոցներն ունեն արտատարածքային բնույթ և կարող են կիրառվել օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների դեմ: Սև ցուցակում գտնողներին արգելված է մուտքն ԱՄՆ, Միացյալ Նահանգներում դրանց ակտիվները սառեցվում են, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելված է բիզնես վարել նրանց հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0