Գլխավոր էջ | Միջազգային | Իրանի դեմ պատերազմը «հենց այն է, ինչ ուզում է Թրամփը». Թուլսի Հաբարդ

Իրանի դեմ պատերազմը «հենց այն է, ինչ ուզում է Թրամփը». Թուլսի Հաբարդ

By
Իրանի դեմ պատերազմը «հենց այն է, ինչ ուզում է Թրամփը». Թուլսի Հաբարդ

Իրանի դեմ պատերազմը «հենց այն է, ինչ ուզում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Թուլսի Հաբարդը։

«Թրամփն ասում է, թե Իրանի հետ պատերազմ չի ուզում, սակայն դա հենց այն է, ինչ ուզում է Սաուդյան Արաբիան, Նեթանյահուն, «Ալ Քաիդան», Բոլթոնը եւ մյուս նեոպահպանողականները»,- հայտարարել է 2020թ. ընտրություններում նախագահի թեկնածուն։ «Ահա, թե ինչ է նա դրել առաջին տեղում, ոչ Ամերիկային»,- գրել է նա Twitter-ում:

Նրա թվիթը հայտնվել է այն բանից անմիջապես հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը Սպիտակ տան պաշտոնյաներին ներկայացրել է Մերձավոր Արեւելք 120 000 զինծառայող ուղարկելու առաջարկությունը, որը ստացել է ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի աջակցությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը ավիակիր եւ չորս ռմբարկու էր ուղարկել Մերձավոր Արեւելք՝ հիմնավորելով, որ Իրանը իբր գրոհներ է պատրաստում տարածաշրջանում ամերիկյան եւ նրանց դաշնակիցների շահերի վրա։

Պատասխանելով Իրանում իշխանության հնարավոր փոփոխության մասին հարցին՝ Թրամփը ասել է. «Տեսնենք, ինչ կլինի Իրանի հետ։ Եթե նրանք ինչ-որ բան անեն, դա շատ մեծ սխալ կլինի»։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0