Գլխավոր էջ | Միջազգային | Հունաստանի վարչապետ.«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն»

Հունաստանի վարչապետ.«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն»

By
Հունաստանի վարչապետ.«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն»

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ եթե Թուրքիան արևելյան Միջերկրական ծովում շարունակի բնական գազի որոնման աշխատանքները, ապա նրա նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու:

«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն: Այդ աշխատանքները շարունակելու փոխարեն Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքին և ձեռք բերված համաձայնություններին և պետք է նստի երկխոսության սեղանի շուրջ»,-ասել է Ալեքսիս Ցիպրասը:

Այս հարցի կապակցությամբ  արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Թուրքիային հարգել Կիպրոսի ինքնիշխանության իրավունքները:

«Թուրքիան պետք է խուսափի անօրինական գործողություններից, ինչպես հարկն է, պատասխան տա ԵՄ-ին և Կիպրոսի հետ լիարժեք համերաշխության մեջ գտնվի»,-նշել է Մոգերինին:

Նրա փոխանցմամբ` ԵՄ-ի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաններին մտահոգում է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում գազի հորատման աշխատանքների իրականացնելու Թուրքիայի մտադրությունը:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ մայիսի սկիզբ հորատման աշխատանքներ էին իրականացնելու և դրանք շարունակելու էին մինչև սեպտեմբեր:

Աղբյուր`  Euronews

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0