Գլխավոր էջ | Միջազգային | Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն է ընդունել

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն է ընդունել

By
Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն է ընդունել

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մայիսի 7-ին ընդունվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթը ներկայացվել է կառավարող «Մորենա» կուսակցության պատգամավոր Կրիստինա Պորտիլյո Այալայի կողմից։ Հայտարարության ընդունումից հետո Կոնգրեսը մեկ րոպե լռությամբ հոտընկայս իր հարգանքն է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Փաստաթղթի ընդունմանը ներկա է գտնվել Միչոականում ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը։

Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմնի կողմից ընդունվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0