Գլխավոր էջ | Միջազգային | Երկու կուսակցությունների նախագահները թույլ են տվել Թուրքիային վետո դնել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման վրա. Ադամ Շիֆ

Երկու կուսակցությունների նախագահները թույլ են տվել Թուրքիային վետո դնել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման վրա. Ադամ Շիֆ

By
Երկու կուսակցությունների նախագահները թույլ են տվել Թուրքիային վետո դնել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման վրա. Ադամ Շիֆ

Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին: Թեմայի վերաբերյալ նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում` հրապարակելով համապատասխան լուսանկար:

«Մենք երբեք չենք մոռանա 1.5 մլն տղամարդու, կանանց և երեխաների սպանությունը Հայոց ցեղասպանության ժամանակ: Երկու կուսակցությունների նախագահները թույլ են տվել Թուրքիային վետո դնել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման վրա: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի: Ճշմարտությունը մեր կողն է: Մենք չենք լռելու»,- գրել է Շիֆը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա էր եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0