Գլխավոր էջ | Միջազգային | ԱՄՆ-ը կարող է Հունաստան տեղափոխել Թուրքիայի Ինջիռլիքի զենքը. ամերիկացի սենատոր

ԱՄՆ-ը կարող է Հունաստան տեղափոխել Թուրքիայի Ինջիռլիքի զենքը. ամերիկացի սենատոր

By
ԱՄՆ-ը կարող է Հունաստան տեղափոխել Թուրքիայի Ինջիռլիքի զենքը. ամերիկացի սենատոր

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը չի բացառել, որ ԱՄՆ-ը Անկարայի հետ հարաբերությունների վատացման դեպքում կարող է Հունաստան տեղափոխել սպառազինությունները Թուրքիայի Ինջիռլիք ռազմակայանիցը:

«Մենք չենք սպասում, որ Թուրքիան սխալ ճանապարհով կգնա: Բայց եթե դա տեղի ունենա, մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք՝ մեր ազգային անվտանգությունը և մեր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է սենատորը հունական «Կատիմերինի» թերթում հրապարակված հարցազրույցում: «Մենք հետևում ենք դրան ՆԱՏՕ-ի հոդված 5-ին համապատասխան, և մենք կկատարենք մեր պարտավորությունները: Մենք ամեն ինչ կանենք, ինչ մեզ անհրաժեշտ է, այդ թվում՝ ռազմակայանների և ուժերի տեղափոխումն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և որտեղ մեզ հնարավորություն են առաջարկում բարեկամ երկրներից: Մենք հուսով ենք, որ չենք հասնի դրան: Թուրքիան պետք է որոշի իր ուղեգիծը, և որ դա վերջին հաշվով իր օգտին է»,- ասել է Մենենդեսը: Մենենդեսը գտնվում է Աթենքում, որտեղ ապրիլի 22-ին նրան կընդունի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Ավելի վաղ ամերիկացի սենատորն այցելել է Կիպրոս, որտեղ նրա հետ հանդիպում է ունեցել նախագահ Նիկոս Անաստասիադիսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0