Գլխավոր էջ | Միջազգային | Մանֆրեդ Վեբեր․ «Թուրքիան Եվրամիության անդամ չի դառնա»

Մանֆրեդ Վեբեր․ «Թուրքիան Եվրամիության անդամ չի դառնա»

By
Մանֆրեդ Վեբեր․ «Թուրքիան Եվրամիության անդամ չի դառնա»

Եվրոպական խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության ղեկավար, գերմանացի գործիչ Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ Թուրքիան Եվրամիության անդամ չի դառնա։

Եվրահանձնաժողովի նախագահի առաջիկա ընտրություններում ամենահավանական թեկնածու հանդիսացող Վեբերը նշել է, որ ընտրվելու դեպքում կդադարեցնի Թուրքիայի հետ բանակցությունները։

«Բոլորը պնդում են, որ Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցություն և ավելի լավ հարաբերություններ պետք է հաստատել, բայց եթե ես նախագահ ընտրվեմ, ապա Բրյուսելի կառույցների կհրահանգեմ դադարեցնել բանակցությունները», - նշել է Վեբերը։

Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածուն նկատել է տվել, որ անհրաժեշտ է պարզ խոսել և բացահայտ ասել, որ Թուրքիան չի կարող Եվրամիության անդամ դառնալ։

Աղբյուր` tr.euronews.com

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0