Գլխավոր էջ | Միջազգային | Առաջիկա մեր հանդիպումն Ալիևի հետ նվիրված է լինելու բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին. Փաշինյանը՝ Յոհաննես Հանին

Առաջիկա մեր հանդիպումն Ալիևի հետ նվիրված է լինելու բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին. Փաշինյանը՝ Յոհաննես Հանին

By
Առաջիկա մեր հանդիպումն Ալիևի հետ նվիրված է լինելու բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին. Փաշինյանը՝ Յոհաննես Հանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի շուրջ քննարկումներին: Այդ մասին Բրյուսելում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներին:

«Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ։ Ըստ էության, ԼՂ հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարցի

 

կարգավորման համար, նախ և առաջ, արդյունավետ ֆորմատ ստեղծել, ապահովել, նախ և առաջ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0