Գլխավոր էջ | Միջազգային | Թրամփը ստում է օրական շուրջ 22 անգամ․ The Washington Post

Թրամփը ստում է օրական շուրջ 22 անգամ․ The Washington Post

By
Թրամփը ստում է օրական շուրջ 22 անգամ․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրվա ընթացքում անում է միջին հաշվով 22 կեղծ կամ ապակողմնորոշիչ պնդումներ՝ գրում է The Washington Post-ը։

1 տարի առաջ օրվա ընթացքում նմանատիպ պնդումների միջին թիվը 16,5 հայտարարություն էր, իսկ նախագահի պաշտոնավարման առաջին տարում՝ 5,9։

Հղում կատարելով Fact Checker սեփական տվյալների բազային հրատարակչությունը նշում է, որ այս ամսվա ընթացքում Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնավարման 773-րդ օրը, ԱՄՆ նախագահը ավելի քան 9 հազար կասկածելի հայտարարություններ է արել։

 

Օրինակ, մարտի 3-ին պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա կոնֆերանսում (CPAC) Թրամփի ելույթը պարունակում էր չափազանցված թվեր, բացահայտ կեղծիք և անհիմն պարծանք՝ հաղորդում է The Washington Post- ը: Այդ օրը Թրամփը 104 կեղծ պնդում է արել։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0