Գլխավոր էջ | Միջազգային | Չինաստանը «զզվելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ույղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին

Չինաստանը «զզվելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ույղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին

By
Չինաստանը «զզվելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ույղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը «զզվելի» է որակել Թուրքիայի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունները Չինաստանի տարածքում ապրող ույղուրական համայնքի ներկայացուցիչների «համակենտրոնացման ճամբարների» մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը, մեկնաբանելով Չինաստանում ստեղծված որոշ ճամբարները, որտեղ պահվում են մեծ թվով ույղուրներ, դրանք որակել էր «համակենտրոնացման ճամբարներ»: Թուրքիան պահանջել էր փակել թյուրքական ծագումով ույղուրների այս ճամբարները:

Աքսոյն ընդգծել էր, որ ճամբարների փակման պահանջը իրենք նորից բարձրացրել են այն բանից հետո, երբ դրանցից մեկում սպանվել էր ազգությամբ ույղուր հայտնի աշուղ Աբդուրեհիմ Հեիթը։

Չինաստանից ոչ միայն հերքել են այս լուրը, այլև անհեթեթ համարել ներկայացված մեղադրանքները:

«Մենք ուշադրություն դարձրինք Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարություններին, դրանք ծայրահեղ զզվելի են»,- ասել է Խուա Չունյինը:

Չինական կողմը նաև ներկայացրել է տեսանյութեր, որտեղ ապացուցվում է, որ ույղուր աշուղը ողջ է:

Բացի դրանից, Չինաստանում ընդգծել են, որ վերոնշյալ ճամբարները բնավ «համակենտրոնացման ճամբարներ» չեն և իրականում նպաստում են, որ որոշ ույղուրներ հեռու մնան ահաբեկչությունից ու ինտեգրվեն հասարակությանը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0