Գլխավոր էջ | Միջազգային | Այսօր Լոս Անջելեսում մեկնարկում է 61-րդ Grammy-ին. Կոստանտին Օրբելյանը մասնակիցներից է

Այսօր Լոս Անջելեսում մեկնարկում է 61-րդ Grammy-ին. Կոստանտին Օրբելյանը մասնակիցներից է

By
Այսօր Լոս Անջելեսում մեկնարկում է 61-րդ Grammy-ին. Կոստանտին Օրբելյանը մասնակիցներից է

Կոլեկտիվը կարծում է, որ այսօրինակ հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխությանը հայազգի արտիստի մասնակցությունն արդեն իսկ մեծագույն հպարտություն է յուրաքանչյուր հայի համար:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Այսօր՝ փետրվարի 10-ին, Լոս Անջելեսում կկայանա «Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը:

«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրվել է Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը, որն իրականացրել է հայտնի «Դելոս» ընկերությունը։

«Այսօրինակ հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխությանը հայազգի արտիստի, առավել ևս՝ Հայաստանի օպերային թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի՝ մաեստրո Կ. Օրբելյանի մասնակցությունն արդեն իսկ մեծագույն հպարտություն է յուրաքանչյուր հայի համար», - գրված է Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի Facebook-ի էջում։

Օպերայի անձնակազմը գրառման մեջ շնորհավորել է Օրբելյանին այս կարևոր մրցանակաբաշխությանն առաջադրված լինելու և մասնակցելու կապակցությամբ և մաղթել, որ նորանոր ձեռքբերումներն ու ստեղծագործական նվաճումները մշտապես ուղեկցեն նրան։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0