Գլխավոր էջ | Միջազգային | BBC-ի «Համաշխարհային հարցեր» հաղորդաշարի հերթական կանգառը Երևանն է

BBC-ի «Համաշխարհային հարցեր» հաղորդաշարի հերթական կանգառը Երևանն է

By
BBC-ի «Համաշխարհային հարցեր» հաղորդաշարի հերթական կանգառը Երևանն է

Բրիտանական հեղինակավոր BBC ռադիոկայանի «Համաշխարհային հարցեր» հաղորդաշարն այս անգամ այցելել է Հայաստանի մայրաքաղաք Երևան։

Փետրվարի 5-ին Հայաստանում Ամերիկյան համալսարանում ձայնագրվեց բանավեճի ձևաչափով հեռարձակվող հաղորդաշարի հերթական թողարկումը։

Բանավեճը նվիրված էր Հայաստանի քաղաքական և տնտեսական ապագային։ Բանախոսներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, հրապարակախոս Մարիա Թիթիզյանը և «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը։

Հաղորդման հարցերը հնչում էին դահլիճում ներկաների կողմից և վերաբերում էին 2018թ. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը։

Առաջին հարցը վերաբերում էր Թավշյա հեղափոխության պատճառներին։

Արևիկ Անափիոսյանի կարծիքով՝ հասարակության մեծ մասը փոփոխությունների կարիք ուներ, սպասում էր այդ փոփոխություններին, բայց դրանք այդպես էլ տեղի չէին ունենում։

«Հեղափոխության համար բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ կային։ Օրինակ՝ անցկացված Սահմանադրական փոփոխությունները, որոնք երկիրը դարձրեցին խորհրդարանական կառավարման, իսկ մեծամասնություն ունեցող ուժը որևէ դրական փոփոխություն չարեց։ Մենք արդեն ունեցել էին տարբեր շարժումներ, որոնք հանգեցրին հեղափոխության»,- ասաց Արևիկ Անափիոսյանը։

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ հեղափոխությանը հանգեցրին երկար տարիներ ազատ ու թափանցիկ ընտրությունների բացակայությունը։

«Նշեմ մի կարևոր քաղաքական պատճառ. մենք կարոտում էինք ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացումը մեր երկրում։ Ունեինք իրավիճակ, երբ խորհրդարանի անդամները չէին ներկայացնում հասարակության տեսակետը»,- նշեց Թանդիլյանը։

«Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանն ընդգծեց, որ տեղի ունեցած հեղափոխությունը անակնկալ էր բոլորի համար, իսկ հեղափոխությունն արեցին այն երիտասարդներն, ովքեր չէին ապրել Խորհրդային միությունում։

«Դա անակնկալ էր ինձ համար, բոլորի համար, կարծում եմ՝ նաև հեղափոխության առաջնորդի համար։ Ոչ ոք չէր կանխատեսում, որ Հայաստանում հեղափոխություն տեղի կունենա»,- ասաց Արա Թադևոսյանը։

«Համաշխարհային հարցեր- Երևան» հաղորդումը եթեր կհեռարձակվի անգլալեզու համաշխարհային ծառայությամբ փետրվարի 9-ին, Հայաստանի ժամանակով 23։00-ին, իսկ փետրվարի 10-ին՝ ժամը 16։00-ին։ Ձայնագրությունն ավելի ուշ հասանելի կլինի www.bbc.com/worldserviceradio կայքում։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0